top of page

Հարավային Կորեայում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 11-ի

  • Aug 11, 2022
  • 1 min read



Հարավային Կորեայում հորդառատ անձրեւների զոհերի թիվը հասել է 11-ի, տեղեկացրել է Yonhap-ը։

Գործակալության տեղեկատվությամբ՝ ութ մարդ համարվում է անհետ կորած։ Ներկա պահին հեղեղվել է ավելի քան 3,7 հազար տուն, դրանց մեծ մասը՝ Սեուլում։

Նշվել է, որ ավելի քան 980 մարդ Սեուլում տարհանվել եւ տեղավորվել է տեղի դպրոցներում եւ մարզասրահներում։ Իշխանությունների ճշտած տվյալներով՝ ամբողջ երկրում հեղեղումների գոտուց ժամանակավորապես տարհանվել է 4 297 մարդ։

 
 
 

Comments


bottom of page