Search

Հարավային Կորեայում արձանագրվում է հիվանդության 50 նոր դեպք


Հարավային Կորեայում կրկին փակվել են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք նախօրեին բացվել էին՝ կարանտինի մեղմացման կապակցությամբ, գրում է Интерфакс գործակալությունը։      Սեուլում կորոնավիրուսի նոր դեպքեր հայտնվելուց հետո որոշում է կայացվել կրկին վերադառնալ խիստ սահմանափակումներին։

Հարավային Կորեայի կառավարությունը խստացրել է նաև կրթական ոլորտում միջոցառումների կազմակերպումը: Նախակրթարանները և միջնակարգ դպրոցները, ներառյալ մայրաքաղաքում և նրա արվարձաններում, պարտավոր են սահմանափակել ուսանողների թիվը, որը չպետք է գերազանցի բոլոր ուսանողների ընդհանուր թվի մեկ երրորդը:

Հարավային Կորեայի կրթության նախարարությունը հիշեցրել է նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանումը:

Երկրորդ օրն անընդմեջ Հարավային Կորեայում արձանագրվում է հիվանդության ավելի քան 50 նոր դեպք:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia