top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաստատվեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 ռազմավարությունը



Կառավարությունն իր հուլիսի 21-ի նիստում հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատրաման անհրաժեշտությունը: Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները. - ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում - Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ - Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում - Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում - Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ - Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Սնանկության ոլորտի բարեփոխումներ - Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում - Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ - Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ - Ռազմավարական այլ ուղղություններ Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

0 comments

Comentarios


bottom of page