top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը


Հուլիսի 28-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Հաստատվել են նաև՝ • պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում, փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ, • պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, որը էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։ Արդյունքում կխթանվի պետություն-մասնավոր գործընկերության(ՊՄԳ) արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ միջազգային լավագույն փորձին համարժեք, կամբողջականացվեն ՊՄԳ ծրագրերի մշակման և իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերը, կապահովվի ՊՄԳ արդյունավետ կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, կընդլայնվեն ՊՄԳ ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները:

0 comments

Comments


bottom of page