top of page

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2441 և մահվան 22 նոր դեպք

  • Anews
  • Nov 1, 2020
  • 1 min read

ree

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ը՝ առողջացած, 1363-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Ունենք 510 առողջացած և 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է»:

 
 
 

Comments


bottom of page