Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 և մահվան 1 նոր դեպք
![](https://static.wixstatic.com/media/439396_1de0e16c2345448a8e2e7d85defa97b8~mv2.jpg/v1/fill/w_700,h_400,al_c,q_80,enc_auto/439396_1de0e16c2345448a8e2e7d85defa97b8~mv2.jpg)
Սեպտեմբերի 18-ի` ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 239-ով՝ հասնելով 46910-ի։ Առողջացել է ևս 138 մարդ, ընդհանուր՝ 42369։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, ընդհանուր՝ 926։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 285 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 3330 քաղաքացի։ Երեկ արվել է 3769 թեստավորում, մինչև այժմ՝ 255927։
Comentarios