top of page

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 և մահվան 8 նոր դեպք

  • Anews
  • Aug 18, 2020
  • 1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 41846։ Ինչպես հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978, մեկ օրում առողջացել են 327 բուժառու: Կատարվել է 284 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 185594:

Գրանցվել է մահվան 8 նոր դեպք, ընդհանուր՝ 832: Այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 245-ի։

 
 
 

Comments


bottom of page