top of page
Search

Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան

Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան՝ անկախ ատեստավորումից։ Այս մասին հայտնել է ԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ։ Հավելավճար կստանան նաև բոլոր դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները, ընդ որում՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներինը կօգտվեն միաժամանակ նշված 2 ծրագրերից։ Կարգն արդեն մշակման փուլում է։ Կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նշեց, որ մարզում այս պահի դրությամբ ատեստավորված է 12 ուսուցիչ, ինչը դրվատելի թիվ չէ և տնօրեններին հորդորեց մոտիվացնել ուսուցիչներին։

 
 

Comentários


bottom of page