top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները. Թանդիլյան


Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

«Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։

Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ 63 տարին լրացած կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով»,- գրել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page