top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու


Այդ խելագարը հանրահավաքում ներողություն է խնդրել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովրդից իր գործած սխալների համար. Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությամբ Հարդութն ու Շուշին հետ չես բերի, մեր կորցրած տղերքին հետ չես բերելու, դու պետք է հեռանաս եւ վերջ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այսօր իրենք երթ չեն արել, որովհետեւ չպետք է տրվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին. «Մենք գնալով շատանում ենք, ավելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին կհեռացնենք: Գիշերում ենք այս հրպարակում, պետք է պինդ պահենք այս խրամատը: Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը: Նիկոլը գոյություն չունի եւ վերջ:

Չորեքշաբթի այս շենքում տեղի ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայան խորհրդարան: Այդ օրը, այդ ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ: Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»,-ասաց Սաղաթելյանը:

Նա առաջարկեց երթով շարժվել դեպի նախագահի նստավայր եւ աջակցություն հայտնել ՀՀ նախագահին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page