ՀԱՊՀ-ում բացվեցին 7 համակարգչային լաբորատորիաներ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ։ Նախագիծն իրականացնելու համար Team Telecom Armenia-ն ՀԱՊՀ-ին է նվիրել բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։
Comments