top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում որոշ դաշնակիցներ որոշել են սպասողական դիրք գրավել․ Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում որոշ դաշնակիցներ սպասողական դիրք են գրավել, սակայն պաշտոնական Մինսկի քաղաքականությունը չի սասանվել։ «Զանգվածային ճնշումը (Արեւմուտքի կողմից - խմբ.) հանգեցրել է նրան, որ, ցավոք, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում մեր որոշ դաշնակիցներ, մեղմ ասած, սպասողական դիրք են զբաղեցրել: Բայց միեւնույն ժամանակ, Բելառուսի քաղաքականությունը չի սասանվել, մենք շարունակում ենք երկխոսությունն այն երկրների հետ, որոնք հարգում են մեր կարծիքը եւ մեր շահերը»,- ասել է Լուկաշենկոն ռազմական բուհերի շրջանավարտների եւ բարձրագույն սպայական կազմի մեծարման արարողության ժամանակ: Նրա խոսքերը երեքշաբթի օրը մեջբերում է մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փորձ է արվում պառակտել տնտեսական եւ քաղաքական միությունները, որոնց մեջ են Բելառուսն ու Ռուսաստանը։ Նախագահը հավելել է, որ Բելառուսի վրա ճնշումներն աճում է ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ մյուս ոլորտներում, առաջին հերթին՝ տնտեսական եւ տեղեկատվական։ «Սա հերթական անգամ հաստատում է, որ Բելառուսի դեմ լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել, որը միշտ հարձակողական բնույթ է կրում։ Այս պատերազմում ներգրավված են Հյուսիսատլանտյան դաշինքի ինչպես ազգային, այնպես էլ կոալիցիոն կառույցները, որոնք մասնագիտացած են կիբեռտարածությունում հոգեբանական օպերացիաներ եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ»,- ասել է նա։

0 comments

Comments


bottom of page