ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին ներկայացրել են մշտական խորհրդի նիստում
- Anews
- Jan 10, 2023
- 1 min read

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին ներկայացրել են ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Բելառուսի դեսպանատունը: «Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ներկայացրել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղար, Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովին»,-հայտնել է դեսպանատունն իր Telegram ալիքում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովն առաջիկա երեք տարիներին կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:







Comments