Search

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը


«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այս տարվա մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ մի քանի կիլոմետրով առաջ են անցել դեպի հայկական տարածք: 


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը:


ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png