ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երեւանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
- Anews
- Nov 22, 2022
- 1 min read

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկանում է ոստիկանությունից:
«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Comentários