ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Գորիսում և Ակներ գյուղում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիային

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող մի քանի հատվածներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ցուցադրել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետեւանքները։ Առաքելությունը նաեւ Սյունիքի մարզում այցելել է Գորիս եւ Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի պատճառով բնակելի շենք է վնասվել։ Երեքշաբթի օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշել էր կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, Հայաստան ուղարկել։ Նիստում որոշվել էր նաեւ ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի քարտուղարության եւ զինծառայողների աշխատակիցների կազմից՝ պատասխանատվության գոտում իրավիճակը մշտապես մոնիտորինգ անելու համար։ ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 15-ին ժամանել է Հայաստան։
תגובות