Search

Հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը շարունակվում է


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում (Սասունցի Դավիթ կայարան)։ Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինը երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ: Կայարանի տնօրինությանը տրվել էին պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։ Մայիս 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ, բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia