Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հանրահայտ կիթառահար Պետրիտ Չեկուն առաջին անգամ հանդես կգա տարածաշրջանում


Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկ համերգի շրջանակում հանդես կգա համաշխարհային ճանաչում վայելող երկու արտիստների հետ: Դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա հանրաճանաչ իտալացի դիրիժոր  Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Վերջինս բազմիցս հանդես է եկել մեր երկրում՝ արժանանալով հայ ունկնդրի ջերմ ընդունելությանը:

Որպես մենակատար երեկոյին ելույթ կունենա համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ, և առաջին անգամ է լինելու մեր տարածաշրջանում:

Համերգային ծրագրում ընդգրկված են Խոակին Ռոդրիգոյի Արանխուեսյան կոնցերտը, Բիզե-Շչեդրինի «Կարմեն սյուիտը», Իսահակ Ալբենիսի «Աստուրիան» և այլ գործեր:

Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Նաև Բեյրութի հեղինակավոր Ալ Բուստան փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, հիմնադրել է Լերիչիի Festival Suoni dal Golfo փառատոնը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, եղել Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժորը: Համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գոտյե Կապյուսոնը, Խատյա Բունիաթիշվիլին, Աննա Տիֆուն, Սթիվեն Իսերլիսը, Ալեքսանդրա Սումը և այլք: Դիրիժորը տարիներ առաջ Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:

Վիրտուոզ կիթառահար Պետրիտ Չեկուն հանդես է եկել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եղել է Բալթիմորի սիմֆոնիկ, Չեխիայի կամերային, Զագրեբի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի մենակատար: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: