Search

Հանձնաժողովը մինչ այս զորակոչը քննարկել է ավելի քան 3000 դիմում-բողոք. Գեղամ Հարությունյան


ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող «Զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկող հանձնաժողովը» զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների և բողոքների գլխավոր հասցեատերերից է և դրանց լուծման ամենաարդյունավետ օղակը:



«Մինչ այս զորակոչն ավելի քան երեք հազար քաղաքացի օգտվել է Հանձնաժողովի ծառայությունից: Նախորդ զորակոչին հանձնաժողովն ստացել է 111 դիմում-բողոք` անմիջականորեն մասնակցելով դրանցից 68-ում արծարծված խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի միջամտությամբ կատարվել են զորակոչիկների 21 ստուգողական բուժհետազոտություն և 2 վիրահատություն, որի շնորհիվ կարևոր տվյալներ են բացահայտվել նրանց հիվանդությունների և առողջական խնդիրների վերաբերյալ: Այդ առումով զգալի է նաև մասնավոր բուժհետազոտությունների դերը, որոնց տվյալները համադրվում են այլ հետազոտական տվյալներին և օգնում են հանգելու առավել հիմնավորված եզրակացությունների: Ընդհանուր առմամբ, վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 28 եզրակացություն, ըստ որոնց 18 զորակոչիկի տրվել է մինչև 1 տարի, 5-ին` 3 տարի ժամկետով տարկետում, 5-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի: Բացի այդ, 1 զորակոչիկի զորակոչվելն ընտանեկան հանգամանքների առնչությամբ առկախվել է,- նշում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը և հավելում, որ չնայած այժմյան անսովոր իրավիճակին` կարող եք վստահ լինել, որ հանձնաժողովը կաշխատի իրեն բնորոշ անաչառությամբ, հետևողականությամբ և խորաթափանցությամբ»:







Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia