Search

Հանդիպում նորակոչիկների հետ


ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հանդիպում է ունեցել նորակոչիկների հետ: Նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ կայացել է ավանդական դարձած շրջայցերը։ Այս շաբաթվա ընթացքում Արցախի զինված ուժերի՝ Պաշտպանության բանակի զորամասերում ծանոթացել են զինվորների կենցաղային պայմաններին, դիրքերում տիրող իրավիճակին, սննդին։ Առաջին օրը այցելել են Մատաղիսի, Եղնիկների, Թալիշի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև Մարտակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը. «Շրջայցերը հնարավորություն են տալիս բացահայտելու զինվորների կյանքը, հրամանատարների վերաբերմունքը, առկա խնդիրները, որոնց լուծումները նաև առաջարկում են բարձրաձայնողները։ Հրամանատարների հայրական և հոգատար վերաբերմունքը ստիպում է զինվորին ավելի զգաստ լինել։ Հասկանում ես, որ մեծ ընտանիքում ես, որտեղ ուժեղ և պատրաստված զինվորականներն ապահովում են մեր անվտանգությունը։ Ես այսօր ինձ առավել պաշտպանված զգացի»։




Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia