Search

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում, և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական արդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում կրթության կազմերպմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրատեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարների առկայությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia