Search

Հանդիպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրինությունը Էրազմուս+ շարժականության ծրագրի շրջանակում հյուրընկալել էր IRIT-Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի և Պոլ Սաբատիե համալսարանի իր գործընկերներին: Պատվիրակության կազմում էին Կլեր Թովարին և Մարիա Իռեն Լա Պեռային Պոլ Սաբատիե համալսարանի եվրոպական գրասենյակից և պրոֆեսոր Ժան-Պիեռ Ջեսսելին, պրոֆեսոր Ալեն Կրուզիլին ու Պիեռ-Հենրի Կրոսին Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտից: Վերջիններիս ուղեկցում էր ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները՝ ուսանողների փոխանակման ծրագրերի ներկա կարգավիճակը և առաջիկա պլանները նոր #Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի ուղղությամբ՝ բարձր արդյունավետության տվյալների վերլուծության ոլորտում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia