Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հանդիպում` Համաշխարհային բանկի պատվիրակության հետ


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։ Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին: Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։ Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը: