Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայ-վրացական սահմանին քաղաքացիների համար բաց կլինի միայն Սադախլոյի անցակետը


Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը մարտի 22-ին որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից։

«Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների»,- ասվում է հաղորդագրության մեջ: