top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը. Նաիրա Զոհրաբյան



Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում

հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է:

Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն:

Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է:

Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հադեպ դաժան վերաբերմունքը:

Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է:

Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխնցելու համար:

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի...

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page