Search

Հայ ժողովրդի անվտանգության ապահովումը շարունակում է արտաքին քաղաքականության հիմնաքարը մնալ. ԱԳՆ


Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Կարծում եմ, որ մենք պարբերաբար պետք է միմյանց զեկուցենք կատարված աշխատանքի եւ ապագայի ծրագրերի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 23-ին տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովի նիստին, դիմելով պատգամավորներին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նախարարի խոսքով` այս աշխատանքը պետք է համատեղել, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն իր գերատեսչությունում բարձր է գնահատվում: «Սա, ընդհանուր առմամբ, կարեւոր գործիք է դիվանագիտության համար»,- շեշտեց Այվազյանը:

Ապա նա հայտարարեց, որ Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո սկսվեց տարածաշրջանային մակարդակով ուժերի վերադասավորում տեղի ունենալ, ինչպես նաեւ` հիմնական գործող դերակատարների ազդեցության փոփոխություն: Այս գործընթացը, ըստ նախարարի, դեռ ամբողջությամբ թափանցիկ չի դարձել: «Դեռ վաղ է որեւէ գնահատական տալ առկա իրողություններին եւ մարտահրավերներին, որոնք դեռ թափանցիկության հասնելու փուլում են: Այնուամենայնիվ, արդեն հնարավոր է արձանագրել, որ հրադադարի ռեժիմի ապահովման, անվտանգության, տարածաշրջանում հումանիտար բաղադրիչին վերաբերող առկա խնդիրների լուծման տեսանկյունից հիմնական դերն իր վրա է վերցրել Ռուսաստանը: Ակնհայտ կերպով աճել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,- ասաց Այվազյանը:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրեց արտգործնախարարը, հայ ժողովրդի լիարժեք անվտանգությունը եղել եւ մնում է իր ղեկավարած գերատեսչության արտաքին քաղաքականության հիմնաքարը:

Կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները. ԿԳՄՍՆ

Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

«Սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման. Քոչարյան

Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. Սամսոնյան

Սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին և որևէ պաշտպանություն հայ գյուղացին չունի. Անժելա Էլիբեգովա

Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: