Հայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար
- Anews
- Feb 11, 2023
- 1 min read

Թուրքական մամուլն անդրադարձել է Մարգարայի կամուրջով Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։
Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Comentarios