Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին

Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը: ՀՀ զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ: Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի վիճակահանությունը: Այս մրցաձևում ՀՀ զինված ուժերը ներկայացնող ռազմական ոստիկանների թիմը հանդես կգա երկրորդը: «Կարգապահության պահապան» մրցաձևը բաղկացած է չորս փուլերից` հրաձգություն, արգելագոտու հաղթահարում, պարեկային խմբերի մրցարշավ ավտոմեքենաներով և բնական արգելագոտիների հաղթահարման թիմային մրցարշավ: