Հայ եգիչները ներկայացրել են նոր տեսահոլովակ (տեսանյութ)
- Anews
- Nov 8, 2020
- 1 min read

«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը: «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,- նշում է «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։ Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, որն այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:
Դիտումների ողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Comments