Հայ դպրոցականները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից 7 մեդալ են բերել
- Anews
- Nov 29, 2022
- 1 min read

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների: Ավագ խումբը ներկայացնող հինգ մասնակիցներից Արեգ Բարսեղյանը նվաճել է արծաթե, իսկ Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և Հովսեփ Կարապետյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Նշենք, որ Հովսեփ Կարապետյանը սովորում է ՀԱՊՀ ավագ դպրոցում, իսկ մնացած վեց մասնակիցներն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ են։ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկիստանի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցականները:
Comments