top of page

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ․ Պուտին

  • Anews
  • Oct 14, 2022
  • 1 min read


ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ եւ անընդունելի է, գրումէ ՏԱՍՍ-ը։ «Զարմանքով ընթերցեցի երեկ Ֆրանսիայի նախագահի կողմից արված մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,-ասել է Պուտինը։ Նա նշել է, որ այդ հայտարարությունը կոռեկտ չէ եւ անընդունելի է։ «Հնարավորություն կլինի, եւ մենք կքննարկենք այդ հարցը Ֆրանսիայի նախագահի հետ»,-հավելել է Պուտինը։

 
 
 

Comentarios


bottom of page