Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի գերակա խնդիրներից է, նշվել է ԶԼՄ-ներին ՌԴ ԱԳՆ-ի տված պատասխանում։
Մեկնաբանությունում նշվել է, որ անդրկովկասյան հանրապետությունների հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, հոգեւոր-մշակութային սերտությունը, ամուր բարեկամական կապերը ժողովուրդների միջեւ։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ եւ բարգավաճմամբ, նրա տրանսպորտային-լոգիստիկ, առեւտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացմամբ եւ փոխադարձ օգտագործմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։
«Մենք ինտենսիվորեն աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային պոտենցիալի հաղթահարման ուղղությամբ։ Այս առնչությամբ գերակա խնդիրներից մեկն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջովին կախված է այդ եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետեւելուց»,- նշվել է հաղորդագրությունում։
Comments