Search

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել


«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդեմ Փաշինյանի ակցիա անող քաղաքացիների դեմ ոստիկանական գործողությունների մասին։


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․


«Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։


Հատուկ դիտավորությամբ բռնության ենթարկվեց նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:


Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է:


Բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:


Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:


Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության այս սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:


Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:


Սիրելի՛ հայրենակից,


Այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, շտապ հավաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու մեր վճռականությունը»։

Խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք

Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով. Սաղաթելյան

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

Նորակոչիկների հետ անցկացվել են շարային պարապմունքներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: