Search

Հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ


Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Առաջիկա օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,- հավելեց Հունան Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։

Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են

Փորձաքննության է ենթարկվել 3450 դի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 1137 մարդ, մահացել է 11 մարդ

GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների. Միքայել Մելքումյան

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: