Search

Հայտնաբերվել է «ԶԻԼ-130» ավտոմեքենա՝ բարձված շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութով


Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: 

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia