top of page

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել

  • Anews
  • Feb 5, 2023
  • 1 min read



Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնում են՝ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվող վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։

Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023 թ․ փետրվարի 2-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996 թ. ծնված բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ:

 
 
 

留言


bottom of page