top of page

Հայտնաբերվել է ականանետի արկ. զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս

  • Anews
  • Aug 20, 2022
  • 1 min read


Օգոստոսի 19-ին, ժամը 18։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։ Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս։

 
 
 

Comments


bottom of page