Search

Հայտնաբերվել են խախտումներ


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկումների ընթացքում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ են գրանցվել բենզինի և գազի լցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Խախտումների մի մասը տեղում շտկվել են: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՇՎՏՄԻ-կողմից մշտադիտարկումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia