top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայտարարվել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Նախարարությունից հայտնում են, որ Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, բարձրացնել երիտասարդների (այդ թվում՝ NEET կամ չսովորող և չաշխատող երիտասարդների) ներգրավվածությունը տարբեր գործընթացներում, իրականացնել պետական երիտասարդական քաղաքականությունից բխող միջոցառումներ և այլն: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին`

  • առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն,

  • ծրագրի աշխատակազմի փորձառություն,

  • սոցիակալան ձեռնարկատիրական մոդելի առկայություն,

  • կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը՝ ժամը 11:00-ն:

0 comments

Comments


bottom of page