top of page
Search

Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին. Արթուր Ղազինյան


Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ հավելել է. «Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:

Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:

Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին:

Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:

Աստված պահապան Հայոց պետությանը...»։

0 comments

Opmerkingen


bottom of page