Հայտարարություն՝ Արցախի քաղաքացիների համար, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել տանել ԱՀ
- Anews
- Jan 24, 2023
- 1 min read

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը: Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք:







Comments