top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք


Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

0 comments

Comentarios


bottom of page