Հայկ Երեմյանը նշանակվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Հիշեցնենք, որ Երեմյանը դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատախազն էր։ Նա ոչ միայն չէր փոխել Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, այլև մերժել էր տեսակցությունների արգելքի վերացումը: Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանի կենսագրությունը Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեություն 2005-2010թթ. – ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան 2010-2011թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ 2011-2012թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ 2012-2013թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ 2014-2015թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող 2016-2018թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ 2018-2019թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ 2019-2020թթ. – Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ 2020-2021թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական 2021-2022թթ. –ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատխազ, ավագ դատախազ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է:
Comentarios