top of page

Հայկական 2 Հանրապետություններ քաղաքացիների մուտք գործելու իրավունքը որոշվում է Ադրբեջանում. Բաբայան

  • Anews
  • Aug 1, 2022
  • 1 min read


Այլևս փաստ է, որ հայկական երկու Հանրապետություններ քաղաքացիների մուտք գործելու իրավունքը որոշվում է Ադրբեջանում: Այս մասին Favebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Նա նաեւ նշել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ՝ 1) «Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ 2) Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետություն: Մենք այսպիսի Հայաստան հաստատ չենք երազել... Ադրբեջանական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է կառավարել Հայաստանը»:

 
 
 

Opmerkingen


bottom of page