top of page
Search

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ



Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

 
 

Comments


bottom of page