Search

Հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա:

Այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։

Քանի որ հայ հասարակությունը  մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները՝ ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով, տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։

Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանականում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։

Հարկ է նշել, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia