top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ. ՔԿ



Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին,այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։

0 comments

Comentários


bottom of page