Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայկական երեք ակումբ ընդգրկված է աշխարհի 1000 լավագույն թիմերի ցանկում


«Clubworldranking․com» կայքը կազմել է աշխարհի 1000 լավագույն թիմերի ցանկը, որում տեղ են գտել նաև հայկական ակումբները։ Վարկանշային աղյուսակում ընդհանուր առմամբ հայկական 3 ֆուտբոլային ակումբ է ներառվել՝ «Փյունիկ»-ը, «Գանձասար-Կապան»-ը և «Ալաշկերտ»-ը։ «Փյունիկ»-ն զբաղեցրել է 734-րդ տեղը, «Գանձասար-Կապան»-ը՝ 832-րդը, իսկ «Ալաշկերտ»-ը՝ 904-րդը։

Առաջատարը «Բարսելոնա»-ն է, որին հաջորդում է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ը, երրորդ հորիզոնականում անգլիական «Մանչեսթր Սիթի»-ն է։

Տասնյակում ընդգրկված են նաև բրազիլական «Պալմեյրաս»-ը, անգլիական «Լիվերպուլ»-ը, իսպանական «Ռեալ»-ը։