top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայիթիում սպանվել է կուսակցություններից մեկի առաջնորդը. երկրի վարչապետ


Հայիթիի վարչապետ Արիել Անրին հայտարարել է, որ անհայտ անձինք կրակել եւ սպանել են Հանրապետության «Ազգային առաջադեմ դեմոկրատների միություն» կուսակցության գլխավոր քարտուղար Էրիկ-Ժան Բապտիսին, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով, Բատիստայի ու նրա թիկնապահի սպանությունը տարակուսանքի մեջ է գցել հանրապետության քաղաքացիներին։ «Մենք խստորեն դատապարտում ենք հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ իրականացված այս նողկալի հանցագործությունը: Հայիթիի կառավարության եւ ժողովրդի անունից մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, կուսակցությանն ու քաղաքական դասին, որն այսօր վրդովված է այս նողկալի հանցագործությունից», - ասել է Անրին:

0 comments

Comentários


bottom of page