top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում 12 անգամ աճել է Ozon-ի  2024 թվականի 3-րդ  եռամսյակի շրջանառությունը



Ozon-ը հայտարարում է 2024 թվականի երրորդ եռամսյակի ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները: Ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA՝ ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։ Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59%-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը։ Միևնույն ժամանակ, Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ։


Ozon-ը շարունակում է ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ կենտրոնանալով մարզերի վրա։ Դրա շնորհիվ ակտիվ գնորդների թիվը տարեցտարի ավելացել է 11 միլիոնով՝ 53,5 միլիոն մարդ՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակի 42,4 միլիոնի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև ակտիվ գնորդների թիվը Հայաստանում՝ գրեթե 13 անգամ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Լսարանի հավատարմությունը նույնպես շարունակում է աճել` եռամսյակային արդյունքներով միջին հաշվով յուրաքանչյուր հաճախորդ տարվա  ընթացքում 25 անգամ պատվեր է անում Ozon-ից: Արդյունքում՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հայաստանում պատվերների թիվը տարեցտարի ավելացել է ավելի քան 30 անգամ։

2024 թվականի 3-րդ եռամսյակում EBITDA-ի ռեկորդային մակարդակի հասնելը կապված է համախառն շահույթի աճի հետ, որը ձեռք է բերվել ֆինանսական ծառայությունների հասույթի ավելացման և միավոր-տնտեսության բարելավման շնորհիվ: 2024 թվականի 3-րդ եռամսյակում խմբի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 41%-ով և կազմել 670,6 մլրդ դրամ՝ ծառայությունների և ֆինտեխ տոկոսային հասույթների շարունակական աճի հաշվին:

Էլեկտրոնային առևտրի սեգմենտում Ozon-ը շարունակեց ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ: 2024 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկերությունը տարեկան կտրվածքով ավելացրել է իր լոգիստիկ հարթակները ավելի քան 1,5 անգամ՝ Ozon-ի կողմից կառավարվող պահեստային ենթակառուցվածքի ընդհանուր տարածքը գերազանցել է 3 միլիոն քառակուսի մետրը: Հայաստանում Ozon-ը լոգիստիկ ենթակառուցվածք է զարգացնում 2023 թվականից։ 2023 թվականի հուլիսին ընկերությունը բացեց ներկայացուցչություն և գործարկեց տեսակավորման կենտրոն Երևանում։ 2024 թվականի մայիսին Ozon-ը հայտարարեց Հայաստանում առաջին Ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2500 քառակուսի մետր: 2024 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի պատվերների ընդունման կետերի թիվը ամբողջ երկրում գերազանցել է 200-ը։



0 comments

Comments


bottom of page